Աջարիայի կառավարության շենքի մուտքի մոտ ցուցարարները բացել են վրան
Աջարիայի կառավարության շենքի մուտքի մոտ ցուցարարները բացել են վրան

Մենք անցնում ենք 24-ժամյա բողոքի ռեժիմի, – այս հայտարարությունն Բաթումիում ընթացող բողոքի ցույցին արել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ , Միրդատ Քամադաձեն: Նրա խոսքով, Թբիլիսիի հետ միասին որոշում է կայացվել շարունակել բողոքի ակցիան:

Աջարիայի կառավարության շենքի մուտքի մոտ ցուցարարները բացել են վրան:

«Մենք վրաններ կտեղադրենք, պատրաստվում ենք 24-ժամյա բողոքի, չենք ենթարկվում պարետային ժամին: Բողոքի ցույցը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասնի նպատակին»,- հայտարարել է Միրդատ Քամադաձեն: