Աջակցում եմ Վրաստանի կառավարության նախաձեռնությանը, որի նպատակը վարչական սահմանի երկայնքով կամուրջների կառուցումն է և հումանիտար մարտահրավերների հաղթահարումը
Վրաստանի կառավարության կողմից այսօր ընդունված փաթեթը մեծ օգուտ է բերելու վարչական սահմանի երկու կողմերում բնակվող մարդկանց, առևտրի, կրթության և շարժունակության ճանապարհով,- այս մասին ասված է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամլո քարտուղարի հայտարարության մեջ, որը վերաբերում է Վրաստանի իշխանությունների «քայլ դեպի լավագույն ապագա» խաղարարար նախաձեռնությանը:
Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությամբ, նա աջակցում է Վրաստանի կառավարության նախաձեռնությանը, որի նպատակը վարչական սահմանի երկայնքով կամուրջների կառուցումն է և հումանիտար մարտահրավերների հաղթահարումը:
«Վրաստանի կառավարության կողմից այսօր ընդունված փաթեթը մեծ օգուտ է բերելու վարչական սահմանի երկու կողմերում բնակվող մարդկանց, առևտրի, կրթության և շարժունակության ճանապարհով: Այս առաջարկությունը համապատասխանում է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում ներգրավվածության այն քաղաքականությանը, որը մի քանի նախագծի շրջանակներում Եվրամիությունը իրականացնում է մինչ օրս: Մենք աջակցում ենք նշված նախաձեռնությանը, որի նպատակը վարչական սահմանի երկայնքով կամուրջների կառուցումն է և հումանիտար մարտահրավերների հաղթահարումը:
Եվրամիությունը մեկ անգամ ևս հաստատում է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ աջակցությունը և շարունակում է աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»,-ասված է Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է «քայլ լավագույն ապագայի համար» խաղաղարար նոր նախաձեռնությունը:
Ինչպես նշել է վարչապետը, դա շատ կարևոր նախաձեռնություն է, որը առաջին հերթին լուրջ քայլ է երկրի խաղաղ և կայուն զարգացման ճանապարհին:
Հեղինակ -
Edgar Barsegyan