Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեն վրդովված է մայրցամաքում տիրող համաճարակային դրությամբ: Նրա խոսքով, Եվրոպան կրկին համավարակի էպիկենտրոնն է:
Կազմակերպության տվյալներով, վերջին 7 օրվա ընթացքում Եվրոպայում արձանագրվել է կորոնավիրուսի միլիոնուկես նոր դեպք: Վարակի տարածումից մինչ օրս, ընդհանուր, արձանագրվել է 10 միլիոն դեպք:
«Չնայած նրան, որ մեր ասածը հնարավոր է, առաջացնի խուճապ, բայց պետք է հայտնեմ իմ վրդովմունքը Եվրոպայում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- հայտարարել է Հանս Կլուգեն:
Կլուգեի փոխանցմամբ, գարնան շրջանից հետո աներևակայելի կերպով ավելացել է նաև հոսպիտալացման թիվը: