«Ագրոհաբում» և «Գուդվիլում» քաղաքացիները հնարավորություն կունենան գնումներ կատարել ծերերին օգնելու համար. Կախա Կալաձե
Մենք սկսել ենք օգնել այն մեր ծերունիներին, ովքեր այս դժվարին պահին ունեն մեր օգնության կարիքը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ինչպես նշել է քաղաքապետը, «Ագրոհաբում» և «Գուդվիլում» քաղաքացիները հնարավորություն կունենան գնումներ կատարել ծերերին օգնելու համար: Իսկ գնված արտադրանքը կարիքավորներին կփոխանցվի գամգեոբաների և կամավորների միջոցով:
Ինչպես նշել է Թբիլիսիի քաղաքապետը, ամեն ինչ արվելու է ծանր իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու համար: