Աղետը վնասել է Ռաճայի շրջանի Օնիի մունիցիպալիտետի գյուղերը: Անձրևի և գետերի վարարման հետևանքով վնասվել են ճանապարհները և բնակելի տները: Օնիի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Չիկվաիձեի խոսքով, հիմնականում, վնասված է ենթակառուցվածքը, սակայն աղետը վնասել է նաև մի քանի ընտանիք:
«Վմասը շատ մեծ է, որը ներառում է ենթակառուցվածքային օբյեկտներ, նաև տներ, սակայն ճշգրիտ տեղեկություն դեռևս չունենք: Մի քանի բնակչից տեղեկություն ստացանք, որ վարարած գետը հեղեղել է նրանց տների առաջին հարկերը, սակայն դեռևս ֆիզիկապես չենք կարող մեկնել այդտեղ և ճշտել մանրամասները»,- նշել է Դավիթ Չիկվաիձեն:
Նրա խոսքով, վտանգ էր սպառնում երկու ընտանիքի, քանի որ գետը նրանց տանը մոտ էր և փրկարարական ծառայությունը նրանց տեղափոխել է անվտանգ վայր:
Լուսանկարները և տեսանյութը տարածվել էր սոցիալական ցանցում: