Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է բանտի մուտքի մոտ. զոհվել է առնվազն յոթ մարդ
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է բանտի մուտքի մոտ. զոհվել է առնվազն յոթ մարդ

Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, հինգը՝ տուժել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի մերձակայքում: Մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է Կենտրոնական Ասիայի երկրի ամենամեծ բանտի մուտքի մոտ:

Ինչպես հայտնի է, հարձակման ժամանակ զոհվել են բանտի աշխատակիցները:

Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս որևէ ծայրահեղական խմբավորում չի ստանձնել, սակայն նշված կալանավայրում իր պատիժն է կրում «Թալիբանի» հարյուրավոր անդամ: