Միջազգային ուժերը Աֆղանստանում ծրագրում են մնալ մայիսից հետո, որը դեմ է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև ձեռքբերված համաձայնագրին. Ռոյտեր
Միջազգային ուժերը Աֆղանստանում ծրագրում են մնալ մայիսից հետո, որը դեմ է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև ձեռքբերված համաձայնագրին: Այս մասին հայտնում է «Ռոյտեր» գործակալությունը, հիմնվելով Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ներկայացուցչին:
«Ռոյտեր» գործակալությունը նշում է, որ համաձայնագրի խախտելուց հետո, կարող է լարվածություն առաջանալ, քանի որ արմատական շարժումը պահանջում է օտարերկրացի զինվորականների ամբողջական դուրսբերում:
«ԱՄՆ-ի նոր վարչակազմի գալով քաղաքականությունում փոփոխություններ կլինեն և կմշակվի Աֆղանստանից ուժերի դուրսբերման ավելի հաշվարկված ռազմավարություն»,- հայտարարել է «Ռոյտերի» աղբյուրը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, «Թալիբան» շարժման հետ համաձայնագիր է ստորագրել 2020 թվականի փետրվարին, որը ենթադրում է թալիբների կողմից անվտանգության երաշխիքները կատարելու դիմաց, օտարերկրյա զորքերի լիակատար դուրսբերում Աֆղանստանից: