Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 556 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 556 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 556 նոր դեպք, մահացել է 7 մարդ: Տեղեկությունը տարածում է օպերատիվ շտաբը:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 346 մարդ:

Ընդհանուր, վարակի տարածումից մինչ օրս Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 524 դեպք, մահացել է 213 մարդ: Այս պահի դրությամբ, երկրի մասշտաբով հիվանդանոցներում բուժում է ստանում կորոնավիրուսի 7596 վարակակիր: