Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբից Ֆրանսիայի մանդատը չեղարկելու հարցով
Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբից Ֆրանսիայի մանդատը չեղարկելու հարցով: Տեղեկությունն այս մասին տարածում է ադրբեջանական մամուլը:
Միլի մեջլիսը Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում, դիմել ԵԱՀԿ-ի ղեկավարությանը՝ Մինսկի խմբից Ֆրանսիայի մանդատը չեղարկելու առնչությամբ, որը կասկածի տակ է դնում իր չեզոքությունը:
Բացի այդ, խորհրդարանը կառավարությանը կոչ է արել նաև վերանայել Ֆրանսիայի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը: Հնչել է հորդոր՝ Ֆրանսիայի հետ տնտեսական կապի խորը վերլուծություն անցկացնելու մասին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելով:
Բաքվում Ֆրանսիայի դեսպանության դիմաց ընթանում է բողոքի ցույց: Քաղաքացիները բողոքում են Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի դեմ: