Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ հարձակման հետևանքով մահացել է գեներալ-մայոր Գաշիմովը և գնդապետ Միրզոևը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ հարձակման հետևանքով մահացել է գեներալ-մայոր Գաշիմովը և գնդապետ Միրզոևը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, Քերիմ Վելիևի հայտարարությամբ, առավոտյան մարտական գործողությունների ընթացքում մահացել են գեներալ-մայոր Փոլադ Գաշիմովը և գնդապետ Իլգար Միրզոևը:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական «տրենդ» գործակալությունը:

Բացի այդ, ադրբեջանական կողմի տվյալներով, Հայաստանի զինված ուժերի կողմից Թովուզի շրջանի ուղղությամբ հրետանային կրակի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ: Պաշտոնական Բաքուն հայտնում է, որ հայկական զինված ուժերը շարունակում են կրակոցները Ադրբեջանի գյուղերի ուղղությամբ:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվել է հուլիսի 12-ին: