Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Հայաստանի հետ մարտական գործողություններում զինվորի զոհվելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Հայաստանի հետ մարտական գործողություններում զինվորի զոհվելու մասին:

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, երկու երկրների միջև ընթացող զինված պայքարի ժամանակ սահմանային գոտում զոհվել է սերժանտ Նազիմ Իսմայլովը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, հուլիսի 12-ից հետո, սահմանային գոտում մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ադրբեջանցի 12 զինվոր և մեկ սպա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Տովուզի շրջանի ուղղությամբ առավոտյան ժամը 05:45-ից ընթանում են ակտիվ մարտական գործողություններ: