Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Հայաստանի բանակի երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Հայաստանի բանակի երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Հայաստանի անօդաչու թռչող սարքերը փորձում էին Ադրբեջանի բանակի դիրքերի վրա իրականացնել հետախուզական թռիչքներ, սակայն երկրի օդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է երկուսն էլ:

Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունում նշում են, որ վերջին մեկ օրում Հայաստանի բանակի զինվորականները կիրառել են դիպուկահար հրացաններ և 62 անգամ խախտել հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանի բանակի կողմից հրադադարը 17 անգամ խախտելու մասին են հայտարարում Հայաստանի պաշտպանության նախարարությունում: Երևանում ասում են, որ հայկական դիրքերի ուղղությամբ Ադրնեջանի բանակի կողմից իրականացվել է 183 կրակոց: Հայաստանի ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանի հայտարարությամբ, Հայաստանի զինված ուժերը ցուցաբերում են զսպվածություն և արձագանքում միայն հակառակորդի կրակոցներին: