Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, երկրի օդային պաշտպանության համակարգը խոցել է Հայաստանի երկու «ՍՈՒ-25» տիպի ինքնաթիռ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, երկրի օդային պաշտպանության համակարգը խոցել է Հայաստանի երկու «ՍՈՒ-25» տիպի ինքնաթիռ:

Բաքվում ասում են, որ Հայաստանի ռազմական ավիացիան պատրաստվում էր ռմբակոծել ադրբեջանական դիրքերը Գուբադլիի ուղղությամբ:

Ադրբեջանի գլխավոր դատախազության փոխանցմամբ, Հայաստանի հարձակումների հետևանքով սեպտեմբերի 27-ից հետո զոհվել է 90 խաղաղ բնակիչ, տուժել՝ 392-ը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:

Ադրբեջանական մամուլը գրում է, որ երկրի իշխանությունը Հայաստանին է փոխանցել 30 զինծառայողի դի և գերեվարված երկու քաղաքացիական անձի: