Ադրբեջանի միակ նպատակը Ղարաբաղից հայերի վտարումն է. Նիկոլ Փաշինյան
Այսօր ամենակարևորը բռնության դադարեցումն է, Ադրբեջանը պետք է դադարեցնի հարձակումները,- այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Եվրոնյուսի» հետ զրույցում:
Վարչապետը գտնում է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու լավագույն միջոցը միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է:
Հաղորդավարի այն հարցին, թե պատրաստ է արդյոք Հայաստանը դադարեցնել հարձակումները, Փաշինյանն ասել է. «Իհարկե, սակայն դա չի նշանակում, որ մենք կսպասենք մեր ժողովրդի ցեղասպանությանը: Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել: Մեր գործողությունը, Ղարաբաղի գործողությունը միայն պաշտպանություն է:
Վարչապետի խոսքով, Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջման գնալ, և նրանց նպատակն է հայերին վտարել Ղարաբաղից:
«Նրանց միակ նպատակն է ազգային զտումը, այն մարդկանց, ովքեր կազմում են բնակչության 80%-ից ավելին»,- ասել է Փաշինյանը: