Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները ժամանyl են Թեհրան` մասնակցելու Իրանի նոր նախագահի երդմնակալությանը

13:03, 05.08.2021

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռայսի երդմնակալության արարողությանը: Ադրբեջանի պատվիրակության կազմում են փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ փոխարտգործնախարարները:

Իբրահիմ Ռայսի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան է ժամանել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսված է նաեւ նրա հանդիպումը նորընտիր նախագահի հետ:

Նոր նախագահի երդմնակալությունը կսկսվի ժամը 17:00 -ին՝ տեղական խորհրդարանում:

Արարողությանը կմասնակցեն 115 երկրների 73 պաշտոնյաներ, այդ թվում՝ 10 նախագահ, խորհրդարանի 20 խոսնակ և 11 արտգործնախարար:

Նմանատիպ