Ադրբեջանի դատախազություն. Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվել է 16 խաղաղ բնակիչ
Ադրբեջանի դատախազության փոխանցմամբ, սեպտեմբերի 27-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվել է 16 խաղաղ բնակիչ: Դատախազությունը հրապարակել է մահացածների ինքնությունը:
Նրանց փոխանցմամբ, Հայաստանի կողմից հրետանային կրակի հետևանքով տուժել է 55 խաղաղ բնակիչ, վնասվել է 163 տուն և 63 քաղաքացիական օբյեկտ:
Ադրբեջանի դատախազությունում հայտարարում են, որ չնայած մարտական գործողություններին, անցկացնում են օպերատիվ քննչական գործողություններ: