Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է կրակ բացելու մեջ, Երևանը հերքում է մեղադրանքները
Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ապրիլի 6-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Թովուզ Աղդամում գտնվող ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան միջոցներ։
Երևանը հերքում է լուրերը և ասում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
«Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական զինուժի ուղղությամբ։ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է, այն գտնվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո», – ասված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։