Ադրբեջանը և Թուրքիան ստորագրել են Իղդիր-Նախիջևանի գազատարի կապակցությամբ փոխըմբռման հուշագիրը
Ադրբեջանը և Թուրքիան ստորագրել են Իղդիր-Նախիջևանի գազատարի կապակցությամբ փոխըմբռման հուշագիրը:
Այս մասին տեղեկատվությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկայի նախարարները: Նախագիծն իրականացնելու են ադրբեջանական «SOCAR» և թուրքական «BOTAS» ընկերությունների կողմից:
Ադրբեջանի էներգետիկայի նախարարի հայտարարությամբ, Նախիջևանն այժմ գազ է ստանում հիմնականում Իրանի միջոցով և այս նախագիծը կօգնի Նախիջևանին բավարարել իր սեփական գազի պահանջները:
Փարվիզ Շահբազովի խոսքով, նոր նախագիծն էլ ավելի կընդլայնի ու կամրապնդի երկու երկրների հարաբերությունները: