Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Բարդա քաղաքի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Ադրբեջանի Բարդա քաղաքի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի,- այս մասին տեղեկություն է տարածում ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությունը:
Ադրբեջանի իշխանության փոխանցմամբ, հրթիռային հարձակման հետևանքով տուժել է 70 մարդ:
Ադրբեջանական մամուլը գրում է, որ տեղի ժամանակով 13:00-ին, Հայաստանի զինված ուժերը Բարդա քաղաքի վրա հարձակումն իրականացրել են կասետային ռումբով:
Նշված տարածքում տեղակայված են առևտրային օբյեկտներ: Տարածվում է տեղեկություն, որ քաղաքացիական ենթակառուցվածքին և տրանսպորտային միջոցներին հասցվել է մասշտաբային վնաս: