Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սկսվել է Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը

13:22, 17.04.2024

Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը սկսվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Քելբաջարի շրջանի Խուդավանգ տաճարի տարածքը լքել է խաղաղապահ կոնտինգենտի առաջին մասը և զինտեխնիկան։ Ներկայումս Խուդավանգի վանքի տարածքում տեղակայված է Ադրբեջանի ոստիկանությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարհանվում է նաեւ Խոջայելի բազան, եւ սպասվում է, որ գործընթացը կավարտվի մի քանի օրից։

Միաժամանակ հայկական լրատվամիջոցները, հենվելով դիվանագիտական ​​աղբյուրի վրա, գրում են, որ ռուսական ռազմական կոնտինգենտի դուրսբերումը Ղարաբաղից տեղի է ունենալու փուլ առ փուլ։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ զորախմբի դուրսբերումն իրականացվում է էշելոնով՝ Դաղստանով։

Ռուսական խաղաղապահ զորախումբը ժամանակավորապես տեղակայվել է Ղարաբաղում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո։

Նմանատիպ