Ադամ Քինզինգերը. Ռուսաստանը շարունակում է միջամտել Վրաստանի քաղաքական գործընթացներին և բնակչության մեջ ստեղծում քաոս
Ադամ Քինզինգերը. Ռուսաստանը շարունակում է միջամտել Վրաստանի քաղաքական գործընթացներին և բնակչության մեջ ստեղծում քաոս

Վրաստանը ԱՄՆ-ի սերտ դաշնակիցն է և այս երկրի տարածքային ամբողջականության ապահովումը որոշիչ է Եվրոպայի անվտանգության և ԱՄՆ-ի շահերի համար,- այս մասին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում Վրաստանին աջակցող երկկուսակցական արձանագրությունը քննարկելիս հայտարարել է օրինագծի զեկուցողներից մեկը, Իլինոյս նահանգի կոնգրեսական Ադամ Քինզինգերը:

Ինչպես նշել է հանրապետական կոնգրեսականը փաստաթուղթը ներկայացնելիս, Ռուսաստանը շարունակում է միջամտել Վրաստանի քաղաքական գործընթացներին և բնակչության մեջ ստեղծում քաոս:

«2008 թվականին Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժելուց հետո այս երկիրը ներգրավված է գոյության պայքարին, Պուտինի բացեիբաց ագրեսիայի պատճառով: Ավելի քան 10 տարի է Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի բռնազավթումը: Պուտինը կառուցել է ռազմաբազաներ, խաղաղ բնակչության հողերի վրա մոնտաժել ցանկապատներ և սահմանափակել ազատ տեղաշարժը օկուպացված շրջանների և մնացած Վրաստանի միջև: Բռնազավթման պատճառով հազարավոր մարդիկ դարձել են փախստական, իսկ ովքեր հրաժարվել են լքել իրենց տները, ստիպված են ընտելանալ մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ: Ավելին, Ռուսաստանը շարունակում է միջամտել Վրաստանի քաղաքական գործընթացներին և բնակչության մեջ ստեղծում քաոս»,- հայտարարել է հանրապետական կոնգրեսականը:

Նրա խոսքով, Վրաստանին աջակցող երկկուսակցական արձանագրությունը մեկ անգամ ևս հաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Կոնգրեսական մեկնաբանմամբ, այս օրենքը նախագահին իրավունք է տալիս պատժամիջոցներ սահմանել այն ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են օկուպացված տարածքներում մարդու իրավունքների խախտման փաստերի համար: