Բելգիայի մայրաքաղաքում հավաքվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները: 29 երկրի գլխավոր դիվանագետներ երկու օրվա ընթացքում քննարկելու են հյուսիս Ատլանտյան դաշինքի համար գոյություն ունեցող մարտահրավերներին և կազմակերպության ապագա պլաններին վերաբերող հարցեր:
Քննարկումների թեմաներից մեկը լինելու է բաց դռների քաղաքականությունը: Հանդիպմանը դաշնակիցները խոսելու են ասպիրանտ երկրներին աջակցության ավելացման հնարավորությունների մասին:
Հատկանշական է, որ միջոցառման շրջանակներում կայանալու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, որին ներկա է գտնվելու Վրաստանի արտաքին գործերի նախարարը:
Նշենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից տարածված լրատվության համաձայն, Բրյուսելում Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպելու է Ռեքս Թիլերսոնը, ով մեկ անգամ ևս հաստատելու է, որ ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը:
Բրյուսելում Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպելու է նաև իր թուրք գործընկերոջը:
Արտաքին գործերի մինիստերիալը Բրյուսելում տևելու է երկու օր, ինչպես հատուկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միջոցառման առաջին օրը նվիրվելու է ՆԱՏՕ-ի և Եվրամիության միջև համագործակցության խորացման հարցերին:
Հեղինակ -
Edgar Barsegyan