Վրաստանի նախագահի վարչությունում հայտարարում են, որ համաներման գործերի քննարկումը դեռևս չի վերսկսվել

13:48, 02.11.2019

Վրաստանի նախագահի վարչությունում հայտարարում են, որ համաներման գործերի քննարկումը դեռևս չի վերսկսվել: Վարչությունը հերքում է Գիորգի Մամալաձեի համաներման առնչությամբ տարածված լուրը, ըստ որի, հնարավոր է, նոյեմբերի 23-ին նախագահը համաներում շնորհի սարկավագին:

«Նման կեղծ լուրերը ժողովրդին մոլորեցնելու և միևնույն ժամանակ, նախագահի վրա ճնշում գործադրելու փորձ է»,- նշում են վարչությունում և հայտարարում, որ այս փուլում մշակվում է համաներման նոր կարգը և համաներման գործերի քննարկումը դեռևս չի սկսվել:

Նմանատիպ