86 տարի անց առաջին անգամ, Այա Սոֆիայում կկատարվի մահմեդականների ուրբաթօրյա աղոթք
86 տարի անց առաջին անգամ, Այա Սոֆիայում կկատարվի մահմեդականների ուրբաթօրյա աղոթք: Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայայի հայտարարությամբ, մահմեդականների աղոթքը տեղի ժամանակով կսկսվի 10:00-ին և համընդհանուր հիացմունքի պատճառով, բացման արարողությանը ներկա կգտնվելու ցանկություն է հայտնել բազմաթիվ մարդ:
Թուրքական մամուլի փոխանցմամբ, Այս Սոֆիայում մահմեդականների աղոթքին ներկա է գտնվելու նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ծանրաբեռնվածությունից խուսափելու համար աղոթողների համար կհատկացվի 5 տարբեր տարածք: Անվտանգությունն ապահովելու համար, մինչև աղոթքը և աղոթքի ժամանակ Ստամբուլում կփակվի մի քանի փողոց և մետրոկայան:
Այս Սոֆիայի քրիստոնեական տաճարը Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսը կառուցել է 537 թվականին: 1453 թվականին, օսմանների կողմից Բյուզանդիան գրավելուց հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1934 թվականին, Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարման ժամանակ, Այա Սոֆիային շնորհվել է թանգարանի կարգավիճակ:
Ընթացիկ ամսվա սկզբին, Թուրքիայի դատարանը չեղարկել էր Այա Սոֆիայի թանգարանի կարգավիճակը, որից հետո Թուրքիայի նախագահն ասել էր, որ Այա Սոֆիան կրկին կվերածվեր մզկիթի: