8 միգրանտ մահացել է Ռիո Գրանդե գետով Մեքսիկայից ԱՄՆ անցնելու փորձի ժամանակ

11:48, 03.09.2022

8 միգրանտ մահացել է Ռիո Գրանդե գետով Մեքսիկայից ԱՄՆ անցնելու փորձի ժամանակ, սահմանապահ ծառայությանը հաջողվել է փրկել 37 մարդու։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

ԱՄՆ սահմանային մաքսային ծառայության տվյալներով՝ դեպքի վայրում որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

Գերատեսչության խոսնակ Ռիկ Պաուզայի խոսքով՝ հինգշաբթի օրը ամերիկացի սահմանապահները ձերբակալել են ընդհանուր առմամբ 53 միգրանտի, որոնցից 37-ը ողջ են մնացել։ Մյուս կողմից, մեքսիկական կողմը ձերբակալել է 39 մարդու։

Ինչպես նշում է «Reuters»-ը, վերջին օրերին անսովոր հորդառատ անձրեւների պատճառով Ռիո Գրանդեն վարարել է՝ հեղեղելով Մեքսիկայի Պիեդրաս Նեգրաս քաղաքի փողոցները։

Նմանատիպ