4 պայթյուն Սիրիայում. Զոհվել է 30, վիրավորվել՝ 70 խաղաղ բնակիչ
Ամենաքիչը 30 մարդ է զոհվել, 70-ը վիրավորվել՝ Սիրիայի Իդլիբ քաղաքում երեկ հնչած մի քանի պայթյունների հետեւանքով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ըստ գործակալության տեղեկությունների, Իդլիբում միանգամից 4 պայթյուն է որոտացել: Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, այլ մանրամասներ չեն հաղորդվում: