2021 թվականին կլինեն նոր բարդություններ և մարտահրավերներ, օրինակ «կովիդ 19»-ի նոր տեսակը. Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուս
2021 թվականին կլինեն նոր բարդություններ և մարտահրավերներ, օրինակ «կովիդ 19»-ի նոր տեսակը. Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուս

2021 թվականին կլինեն նոր բարդություններ և մարտահրավերներ, օրինակ «կովիդ 19»-ի նոր տեսակը և համավարակից հոգնած մարդկանց օգնությունը, որպեսզի շարունակեն պայքարել այս վարակի դեմ,- այս հայտարարությունը հատուկ ճեպազրույցի ժամանակ, արել է առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն՝ Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:

Հեբրեյեսուսի խոսքով, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայումս սերտորեն համագործակցում է գիտնականների հետ, որպեսզի պարզվի վարակի ցանկացած փոփոխությունը և հասկանանք, թե ինչպես է դա ազդում վարակի տարածման և հիվանդության վրա:

Կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքով, վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում սկսվել է անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի բաշխումը, ինչը անհավանական գիտական ​​ձեռքբերում է: Սակայն, ինչպես նշել է Հեբրեյուսը, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հանգստանա, քանի դեռ պատվաստանյութը հասանելի չի լինի ամենուր:

Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հայտարարությամբ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխատել է աշխարհի հազարավոր գիտնականների հետ, համաշխարհային համերաշխություն ստեղծելու համար: Դրանով իսկ կազմակերպությունն ու նրա գործընկերները միասին աշխատել են աջակցել պետություններին կորոնավիրուսի դեմ պայքարում: