Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 107 միլիոնի
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 107 միլիոնի

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 107 միլիոնի: Տվյալները հրապարակել է Ջոնս Հոփքինսի համալսարանը: Նրանց տվյալներով, համավարակի ընթացքում «կովիդ 19»-ից զոհվել է ավելի քան երկու միլիոն 300 հազար մարդ:

Մահացածների և վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ համավարակի սկզբից մինչ օրս, վարակվել է 27 միլիոն մարդ: Մահացել է ավելի քան 450 հազար վարակված:

Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ վարակը հաստատվել է ավելի քան 10 միլիոն մարդու մոտ: Եվ երրորդը Բրազիլիան է ՝ ավելի քան իննը ու կես միլիոն վարակակիր: Վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել է 51 հազար մարդ: Մահացել է 1 350 հիվանդ:

Եվրոպայում իրավիճակը շարունակում է մնալ ծանր: «Կովիդ 19»-ի ևս երկու նոր տարբերակ է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում: Մասնագետները ասում են, որ 76 մարդ արդեն վարակվել է Բրիստոլում և Լիվերպուլում հայտնաբերված շտամներով: Իսկ Գերմանիայում ասում են, որ հաշվի առնելով վարակի մուտացիան, կարանտինի ռեժիմը պետք է պահպանվի առնվազն մինչ մարտի 1-ը:

Վաղվանից կարանտինը կրկին ուժի մեջ կմտնի Հունաստանում: Կփակվեն դպրոցներն ու խանութների մի մասը: Իսպանիայում պայքարում են վարակի երրորդ ալիքի դեմ: Վերջին 24 ժամվա ընթացքում Իսպանիայում վարակը խլել է 766 մարդու կյանք: Իսպանիայում համավարակի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է երեք միլիոնը: