2021 թվականին կլինեն նոր բարդություններ և մարտահրավերներ, օրինակ «կովիդ 19»-ի նոր տեսակը. Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուս
2021 թվականին կլինեն նոր բարդություններ և մարտահրավերներ, օրինակ «կովիդ 19»-ի նոր տեսակը և համավարակից հոգնած մարդկանց օգնությունը, որպեսզի շարունակեն պայքարել այս վարակի դեմ,- այս հայտարարությունը հատուկ ճեպազրույցի ժամանակ, արել է առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն՝ Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:
Հեբրեյեսուսի խոսքով, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայումս սերտորեն համագործակցում է գիտնականների հետ, որպեսզի պարզվի վարակի ցանկացած փոփոխությունը և հասկանանք, թե ինչպես է դա ազդում վարակի տարածման և հիվանդության վրա:
Կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքով, վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում սկսվել է անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի բաշխումը, ինչը անհավանական գիտական ձեռքբերում է: Սակայն, ինչպես նշել է Հեբրեյուսը, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հանգստանա, քանի դեռ պատվաստանյութը հասանելի չի լինի ամենուր:
Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հայտարարությամբ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխատել է աշխարհի հազարավոր գիտնականների հետ, համաշխարհային համերաշխություն ստեղծելու համար: Դրանով իսկ կազմակերպությունն ու նրա գործընկերները միասին աշխատել են աջակցել պետություններին կորոնավիրուսի դեմ պայքարում:
https://twitter.com/WHO/status/1343593026019491852?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1343593026019491852%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Ftedros-adhanom-gebreiesusi-2021-wels-akhali-sirtuleebi-da-gamowvevebi-iqneba-magalitad-kovid-19-is-akhali-sakheoba%2F