«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» Եվրամիությանը քննադատում է պատվաստանյութերի արտահանման վրա հաստատված վերահսկման պատճառով
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» Եվրամիությանը քննադատում է պատվաստանյութերի արտահանման վրա հաստատված վերահսկման պատճառով:
«Բի Բի Սիի» հաղորդմամբ, «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» ղեկավարի տեղակալ, Մարիանգելա Սիմաոն որոշումը համարել է շատ մտահոգիչ միտում:
Ավելի վաղ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, Թեդրոս Ադհանո Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ պատվաստանյութերի ազգայնականությունը կարող է հետաձգել աշխարհը վերակառուցելու գործընթացը:
Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում, ելույթ ունենալով առցանց համաժողովի ժամանակ, կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ ցանկացած երկրի կողմից պատվաստանյութերի մեծ քանակի մատակարարումը կերկարաձգի համավարակը և կխոչընդոտի համաշխարհային տնտեսության վերականգնմանը, բարոյական աղետալի ձախողմամբ, որը կարող է էլ ավելի սրել համաշխարհային ճգնաժամը:
Ինչպես երեկ հայտարարել են Եվրահանձնաժողովում, Եվրամիությունը վերահսկողություն է սահմանում տեղական արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտահանման վրա: Նոր կանոնակարգը կգործի մինչև մարտի վերջ: