2021 թվականից անվճար ճաշարանների ծրագրին կներգրավվի լրացուցիչ 3500 շահառու

Անվճար ճաշարանների ծրագրին կներգրավվի լրացուցիչ 3500 շահառու,- այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նա նշել է, Թբիլիսիի մասշտաբով, «անվճար ճաշարանների սպասարկման» ծրագրում ներգրավված է մինչև 40 000 մարդ, 3500 մարդ գտնվում էր սպասման ռեժիմում և հաջորդ տարվանից նրանք կկարողանան օգտվել անվճար ճաշարաններից:

«Մենք ունենք անվճար ճաշարանների ծրագիր, որտեղ օգնում ենք այն ընտանիքներին, որոնք գտնվում են սոցիալական ծանր վիճակում: Այս ծրագրերն ունենք սպասողներ: Այս պահին մենք սպասարկում ենք մոտ 40 000 շահառուի և շուրջ 3500 մարդ սպասում է անվճար սնունդի: Մենք որոշեցինք կրճատել սպասողների քանակը: Ծրագրում ներգրավվելու հնարավորություն կտրվի նաև նրանց, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է: Այս բարդ իրավիճակում այս մարդկանցից մեր առաջնությունը և օժանդակությունը առաջնահերթություն են»,- հայտարարել է Կախա Կալաձեն: