2021 թվականի ամառային նավիգացիոն սեզոնին պատրաստվում ենք ընդունել ուղևորներին, Քութայիսիի օդանավակայանը ուղևորներին դիմավորելու է ընդլայնված տերմինալով և նոր ծառայություններով. Թամար Արչուաձե
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հաղորդմամբ, Քութայիսիի միջազգային օդանավակայանի նոր տերմինալի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Գերատեսչության տվյալներով, ինտերիերի դասավորությունը վերջին փուլում է:
Շինարարական աշխատանքները դիտել են Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և Իմերեթիի տարածաշրջանում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն: Նրանց տեղում կատարված աշխատանքի մասին տեղեկատվություն է տրամադրել, Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Թամար Արչուաձեն:
«Քութայիսի օդանավակայանի նոր տերմինալի վերանորոգման աշխատանքները ավարտական փուլում են: Լեհական Dimark group ընկերության կողմից մոնտաժվել է ուղեբեռների կառավարման համակարգը, որը մենք արդեն փորձարկել ենք և աշխատում է ինչպես հարկն է: Տեղադրվել են նաև հրդեհային և ջրամատակարարման համակարգեր: Ներկայումս տեղադրվում են օդանավակայանի սարքավորումները: Օդանավակայանը կունենա նաև նոր անցակետ, ավելի շատ գրանցման սեղաններ: Մենք ակտիվորեն պատրաստվում ենք ուղևորներին ընդունել 2021 ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում: Քութայիսիի օդանավակայան ժամանող ուղևորներին կսպասարկի ընդլայնված տերմինալ և նոր ծառայություններ», – հայտարարել է Թամար Արչուաձեն:
Դավիթ Աղմաշենեբելի անվան Քութայիսիի միջազգային օդանավակայանի նոր տերմինալում կլինի 18 գրանցման սեղան, որոնցից երկուսը այսպես կոչված baggage drop և ուղևորները կկարողանան հանձնել իրենց ուղեբեռը, եթե գրանցվեն առցանց: Տեղի է ունեցել երկու տերմինալների միացում: Նորացված օդանավակայանը կունենա 7 ելք (այսպես կոչված Gate) և ժամում կարող է սպասարկել 1200 ուղևորի: