17 ամյա պաղեստինացի ակտիվիստ, Ահեդ Տամիմին, իսրաելզի զինվորականին ծեծելու համար դատապարտել են 8 ամսյա ազատազրկման և պարտադրել են որպես տուգանք վճարել 1500 դոլար:
Տամիմի փաստաբանի հայտարարությամբ, նա համաձայնել է գործընթացային պայմանավորվածության հետ, հակառակ դեպքում նրան սպասում էր 5 տարով ազատազրկում:
Ահեդ Տամիմին հայտնի է դարձել այն բանից հետո, ինչ տարածվել է նրա մասնակցությամբ տեսանյութ: Կադրերում երևում է, թե ինչպես է 16 ամյա աղջիկը հարվածում զինված հատուկ ջոկատայինին: Նրան անվանել են նաև պաղեստինցիների ազատագրման շարժման խորհրդանիշ:
Ահեդ Տամիմիի հայրը հայտարարել է, որ նրա որդին պատժակատարողական հիմնարկում ծրագրում է շարունակել ուսումը: Նրան դպրոցական դասագրքերը փոխանցել են ժողովրդական պաշտպանի միջոցով:
Ահեդ Տամիմիին ձերբակալել էին 2017 թվականի դեկտեմբերին:
Հեղինակ -
Edgar Barsegyan