16-ից 18 տարեկան երիտասարդների մոտ «Փայզերով» պատվաստումներն ընթանում են առանց բարդությունների և խնդիրների. Թամար Գաբունիա
16-ից 18 տարեկան երիտասարդների մոտ «Փայզերով» պատվաստումներն ընթանում են առանց բարդությունների և խնդիրների. Թամար Գաբունիա

Այսօրվա դրությամբ կլինիկաներում կենտրոնացված է շուրջ 6700 մահճակալ: Վերջին երկու օրվա ընթացքում ավելացվել է մոտ 600 մահճակալ, – այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Ըստ նրա, մանկական մահճակալների պահանջարկը որոշակիորեն հավասարակշռված է, քանի որ վարակվածների մեծ մասը մեղմ ծանրության են:

«Հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվը 5500 է: Կլինիկաների համար մահճակալ ավելացնելը որոշ չափով անցած փուլ է, կարծում ենք, լրացուցիչ մահճակալներ կկենտրոնացվեն: Բարեբախտաբար, մանկական մահճակալների պահանջարկը որոշակիորեն հավասարակշռված է, քանի որ դեպքերի ճնշող մեծամասնությունը մեղմ ծանրության են: Մանկական դեպքերի կառավարման համար ավելացվել են հիվանդանոցային մահճակալներ: Այս փուլում իրավիճակը լիովին կառավարվում է», – հայտարարել է Թամար Գաբունիան:

Ինչ վերաբերում է 16-ից 18 տարեկան պատանիների «Փայզեր»-ով պատվաստմանը, Թամար Գաբունիան ասում է, որ գործընթացն ընթանում է առանց բարդությունների և խնդիրների:

«Գործընթացը սկսված է: Արդեն տասնյակ պատվաստումներ են կատարվել, այդ թվում ՝ պատվաստվել են ուսանողները, մոտ 20 ուսանողներ, ովքեր մեկնելու են երկրից և պատվաստվել են «Փայզեր» պատվաստանյութով: Այս գործընթացը շարունակվում է առանց բարդությունների ու խնդիրների», – ասել է Թամար Գաբունիան: