Թամար Գաբունիան հայտարարում է, որ դպրոցների անվտանգ բացելու կապակցությամբ, Հիվանդությունների վերահսկման կենտրոնն ու Կրթության նախարարությունը պատրաստում են լրացուցիչ առաջարկություններ
Թամար Գաբունիան հայտարարում է, որ դպրոցների անվտանգ բացելու կապակցությամբ, Հիվանդությունների վերահսկման կենտրոնն ու Կրթության նախարարությունը պատրաստում են լրացուցիչ առաջարկություններ

Հոկտեմբերի 4-ը այն ամսաթիվն է, երբ մենք կարծում ենք, որ կրթությունը կշարունակվի դասասենյակում: Մինչ այդ կարևոր է երկրում կայունացման ավելի լավ իրավիճակ ունենալ և համապատասխան որոշում կայացնել», – այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար, Թամար Գաբունիան:

Նրա խոսքով, դպրոցների անվտանգ բացելու կապակցությամբ, Հիվանդությունների վերահսկման կենտրոնն ու Կրթության նախարարությունը պատրաստում են լրացուցիչ առաջարկություններ:

«Բաց վիճակում դպրոցներ պահելը շատ կարևոր է: Այժմ, ընթացիկ ժամանակահատվածում, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Կրթության նախարարությունը լրացուցիչ առաջարկներ են պատրաստում դպրոցների անվտանգ բացման համար: Հոկտեմբերի 4-ը այն ամսաթիվն է, երբ մենք կարծում ենք, որ ուսումը կշարունակվի դասարաններում: Մինչ այդ կարևոր է երկրում կայունացման ավելի լավ վիճակ ունենալ և համապատասխան որոշում կայացնել», – ասել է Թամար Գաբունիան:

Հիշեցնենք, դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը հեռակա է ընթանում սեպտեմբերի 15-ից: Հեռավար ուսուցումը կանցկացվի մինչև հոկտեմբերի 4-ը: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 4-ից դասարաններում և լսարաններում դասերը կվերսկսվեն միայն այն քաղաքում կամ գյուղում, որտեղ վարակի մակարդակը կլինի չորս տոկոսից պակաս: Հոկտեմբերի 4-ից դասարաններում ուսուցման վերսկսման դեպքում ծնողները կրկին կկարողանան ընտրել, ցանկանում են թե ոչ կրկին մնալ հեռավար ուսուցման:

Թողնել մեկնաբանություն