15 պետություն, այդ թվում ԱՄՆ-ն, Կանադան և եվրոպական երկրներ չեն ճանաչում բռնազավթված Աբխազիայում տեղի ունեցած ընտրությունները
15 պետություն, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան և եվրոպական երկրներ, բռնազավթված Աբխազիայում տեղի ունեցած այսպես կոչված նախագահական ընտրությունների կապակցությամբ տարածել են համատեղ հայտարարություն:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիան, Նորվեգիան և Ուկրաինան չեն ճանաչում Վրաստանի տարածաշրջանում, դե ֆակտո իշխանությունների կողմից անց կացրած այսպես կոչված նախագահական ընտրությունները:
Նմանապես, այս 15 երկրները չեն ճանաչում նաև Վրաստանի տարածաշրջանում, Ցխինվալիում 2019 թվականի հունիսի 9-ին վտեղի ունեցած այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները:
«Մենք հաստատում ենք մեր լրիվ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հանդեպ, միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում Ռուսաստանին կատարել 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, այդ թվում դուրս բերի իր զորքերը մինչ հակամարտության դիրքերը և ապահովի տարածաշրջանում մարդասիրական օգնության մատակարարումը: Կոչ ենք անում նաև վերացնել Վրաստանի անջատողական տարածաշրջանների ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին որոշումը»,-ասված է 15 երկրի համատեղ հայտարարությունում: