13-ամյա աղջկա հետ սեռական կապ հաստատելու համար մեղադյալին 8 տարվա ազատազրկման են դատապարտել
13-ամյա աղջկա հետ սեռական կապ հաստատելու համար մեղադյալին 8 տարվա ազատազրկման են դատապարտել

Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք գործելու փաստի հիման վրա դատարանը մեղադրական վճիռ է կայացրել: Տեղեկությունն այս մասին տարածել է քաղաքային դատարանը:

Չափահաս մեղադրյալ Զվիադ Մ.-ին 16 տարին չլրացած անձի հետ սեռական կապի և անբարոյական ձևով այլ սեռական գործողություն անելու համար սահմանվել է 8 տարվա ազատազրկում:

Դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել 13-ամյա աղջկա հետ սեռական կապ հաստատելու համար, այդ թվում հակառակ ձևով, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 25-ից փետրվարի 4-ը ներառյալ, մի քանի անգամ: