Վրաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու տեսանկյունից կատարել է շատ լավ աշխատանք. ԱՀԿ-ի ներկայացուցիչ
Վրաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու տեսանկյունից կատարել է շատ լավ աշխատանք,- այս մասին առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է կազմակերպության արտակարգ ծրագրերի ավագ մասնագետ Քեթրին Սմոլվուդը, պատասխանելով զբոսաշրջության աշխատանքի վերասկսման վերաբերյալ վրացի լրագրողի հարցին:
Նրա խոսքով, շատ երկրներ, որոնք ունեն հզոր զբոսաշրջային հատված, սպասում են զբոսաշրջային գործունեության վերսկսմանը, այնպես, որ ապահովված լինի զբոսաշրջիկների անվտանգությունը: