1/4-րդ եզրափակիչ. ՈՒրուգվայ-Ֆրանսիա. Հանդիպման անոնսը
1/4-րդ եզրափակիչ. ՈՒրուգվայ-Ֆրանսիա. Հանդիպման անոնսը

ՈՒրուգվայ – Ֆրանսիա

Հուլիսի 6, Նիժնի Նովգորոդ: «Նիժնի Նովգորոդ» մարզադաշտ: Սկիզբը 18:00

Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա)

Մեծ է հավանականությունը, որ հանդիպումը բաց կթողի ուրուգվայցիների հարձակվող Էդիսոն կավանին: Նրան կփոխարինի Կրիստիան Ստուանին:

Ֆրանսիացիների շարքերում չի լինի որակազրկված Բլեզ Մատուիդին և Դիդյե Դեշամը նրա փոխարեն խաղադաշտ դուրս կբերի Կորենտեն Տոլիսոյին:

 

ՈՒրուգվայի ճանապարհը մինչև 1/4-րդ եզրափակիչ

Եգիպտոս – ՈՒրուգվայ 0:1

Գոլը՝ 0:1 Խիմենես (89)

 

ՈՒրուգվայի – Սաուդյան Արաբիա 1:0

Գոլը՝ 1:0 Սուարես (23)

 

ՈՒրուգվայ – Ռուսաստան 3:0

Գոլերը՝ 1:0 Սուարես (10), 2:0 Չերիշև ( 23, ս.դ.), 3:0 Կավանի (90)

 

ՈՒրուգվայ –  Պորտուգալիա 2:1

Գոլերը՝ 1:0 Կավանի (7), 11 Պեպե (55), 2:1 Կավանի (62)

 

Ֆրանսիայի ճանապարհը մինչև 1/4-րդ եզրափակիչ

Ֆրանսիա- Ավստրալիա 2:1

Գոլերը՝ 1:0 Գրիզման (58, 11 մ.), 1:1 Եդինակ (62, 11 մ.), Բեհիչ (81, ս. դ.)

 

Ֆրանսիա – Պերու 1:0

Գոլը՝ Մբապե 1:0 (34)

 

Ֆրանսիա – Դավիա 0:0

 

Ֆրանսիա – Արգենտինա 4:3

Գոլերը՝ 1:0 Գրիզման (13, 11 մ.), 1:1 Դի Մարիա (41), 1:2 Մերկադո (48), 2:2 Պավար (57), 3:2 Մբապե (64), 4:2 Մբապե (68), 4:3 Ագուերո (90+3)

 

Վիճակագրությունը

Խփած գոլեր – 7-7

Բաց թողած գոլեր – 1-4

Հարվածներ – 50-45

Ստույգ հարվածներ – 18 (36%) – 17 (38%)

Անկյունայիններ –  14 – 12

Խաղից դուրս –  2 – 1

Պասեր –  1870 – 1907

Պասերի ճշգրտությունը – 85% – 84%

Կանոնների խախտում –  46 – 58

Դեղին քարտեր –  1 – 6

Կարմիր քարտեր 0 – 0

 

Փոխադարձ հանդիպումներ

  • Այս թիմերը միմյանց հանդիպել են 8 անգամ և ֆրանսիան ունի բացասական բալանս (+1=4-3): Վերջին հանդիպումը 2013 թվականին, Մոնտեվիդեոյում 1:0 հաշվով հաղթել է ՈՒրուգվայի, Լուիս Սուարեսի գոլով: Դա ընկերական հանդիպում էր
  • Միակ հանդիպումը Ֆրանսիան հաղթել է 1985 թվականին Փարիզում 2:0
  • Ֆրանսիան աշխարհի առաջնության շրջանակներում ՈՒրուգվային դեռ չի հաղթել (+0=2-1) և կարողացել է խփել մեկ գոլ
  • Այս թիմերի միջև կայացած վերջին հինգ հանդիպումը ավարտվել է 0:0 հաշվով: Այդ թվում երկու հանդիպում կայացել է աշխարհի առաջնությունում, 2002 և 2010 թթ..:

Հետաքրքիր փաստեր

  • ՈՒրուգվայը ունի անընդմեջ 7 հաղթանակ և այս հանդիպումների ընթացքում թողել է մեկ գոլ
  • ՈՒրուգվայը կարող է ընդհանուր առմամբ հինգ անգամ և վերջին երեք աշխարհի առաջնություններին երկրորդ անգամ անցնել կիսաեզրափակիչ
  • ՈՒրուգվայը վերջին անգամ 1/4-րդ եզրափակիչ փուլում պարտվել է 1966 թվականին (Գերմանիայի մոտ 0:4 հաշվով)
  • Ֆերնանդո Մուսլերան այս առաջնությունում դարպասը չոր է պահել երեք անգամ և ընդհանուր առմամբ իրականացրել 10 սեյվ
  • Ֆրանսիան հնարավորություն ունի 12 ամյա դադարից հետո կրկին անցնել կիսաեզրափակիչ
  • Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնությունում 9 հանդիպում անընդմեջ չի պարտվել հարավամերիկյան թիմերի մոտ (+5=4-0): Այստեղից 7 հանդիպմանը գոլ բաց չի թողել
  • Անտուան Գրիզմանը այս առաջնությանը հավաքել է 12 ստույգ հարված, սակայն խփել է երկու գոլ, երկուսն էլ 11 մետրանոցից
  • Ֆրանսիան չի պարտվում այն հանդիպմանը, երբ Գրիզմանը գոլ է խփում

Հնարավոր կազմերը

ՈՒրուգվայ – Մուսլերա, Կասերես, Խիմենես, Գոդին, Լաքսալատ, Նանդես, Տորեյրա, Վեսինո, Բենտակուր, Սուարես, Ստուան

Ֆրանսիա – Լորիս, Պավար, Վարան, ՈՒմտիտի, Էրնանդես, Կանտե, Պոգբա, Մբապե, գրիզման, Տոլիսո, Ժիրու