«Չելսին» դիտարկում է ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեպարդի թեկնածությունը տեխնիկական տնօրենի պաշտոնում այն բանից հետո, երբ Մայքլ Էմենալոն հեռացվեց այդ պաշտոնից:
Նիգերիացին 2007 թվականից էր սկսել աշխատել «Չելսիում», իսկ ակումբի տեխնիկական տնօրեն էր դարձել 2011 թվականին:
ԶԼՄ-ների հաղորդմամբ, Էմենալոն իր աշխատանքը կարող է շարունակել «Մոնակոյում»: Լիգա 1-ում հանդես եկող ակումբը փնտրում է մեկին, ով կկարողանա օգնել իրեն ամրապնդվել Ֆրանսիայի և Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային էլիտայում:
Ինչպես տեղեկացնում է «Daily Express»-ը, Էմենալոյին փոխարինելու առաջին թեկնածուներից մեկը դարձել է Լեմպարդը, ով ընթացիկ տարվա փետրվարին ավարտել է կարիերան: «Չելիսում» հիմա քննարկում են, թե Լեմպարդը որքանով կարող է համապատասխանել այս պաշտոնին:
Հեղինակ -
Edgar Barsegyan