Վրաստանի արտաքին գործերի նախարարը մեկնելու է Հայաստան
Վրաստանի արտաքին գործերի նախարարը մեկնելու է Հայաստան

Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է այցելելու Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։

Նույն օրը կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները: