Հնարավոր է Վրաստանը պաշտոնապես ճանաչվի գինեգործության հայրենիք: Այս մասին գրում է ամերիկական Science գիտական պարբերականը:
«Ավելի վաղ, մինչդեռ Լիբանանից մինչև Լանգեդոկ (Ֆրանսիա) սփռված խաղողի այգիները սկսում էին զարգանալ, Վրաստանում այն արդեն հասել էր իր զարգացման գագաթնակետին: Վերջերս Վրաստանում հայտնաբերվել են Եվրասիայի շրջանում գինու արտադրության հնագույն ապացույցներ՝ գինու կարասների մասնիկներ, որոնք մատնանշում են, որ գինի այս շրջաններում պատրաստվել է դեռևս 8000 տարի առաջ»,- գրում է պարբերականը:
Իսկ դա 1000 տարով ավելի վաղ է, քան մինչև այժմ նշված գինու պատրաստման ամսաթիվը- այս մասին ասված է վրացի և արտասահմանցի գիտնականների համատեղ հաշվետվության մեջ:
Նշենք, որ 2011 թվականին Հայաստանի քարանձավներից մեկում հայտնաբերվել էր գինի քամելու և մշակելու համար սարքավորումներ, որոնք թվարկված են 6000 տարով:
Հատկանշական է, որ գինու մշակույթի հայրենիքի կարգավիճակը այս պահին ունի Չինաստանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan