Ռուսաստանի բռնազավթողական քաղաքականության նպատակն էր կասեցնել Վրաստանի Եվրամիության և ՆԱՏՕ ինտեգրումը. Գիորգի Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Լեհաստանում պաշտոնական այցի շրջանակներում, մասնակցել է Վարշավայի անվտանգության ֆորումին, որին Վրաստանը ներկայացված էր հատուկ հյուրի կարգավիճակով:
Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, Գիորգի Մարգվելաշվիլին խոսել է Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների, Վրաստանի Եվրամիություն և ՆԱՏՕ ինտեգրմանը և տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացման գործում Վրաստանի դերի մասին:
Վրաստանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել արտահայտել կոնկրետ և ռացիոնալ դիրքորոշում:
Գիորգի Մարգվելաշվիլու գնահատմամբ, Ռուսաստանի բռնազավթողական քաղաքականության նպատակն էր կասեցնել Վրաստանի Եվրամիության և ՆԱՏՕ ինտեգրումը, սակայն Վրաստանը 2008 թվականից հետո ավելի է ակտիվացրել այս գործընթացը և հասել կարևոր արդյունքների:
Վրաստանի նախագահը խոսել է տարածաշրջանային նախագծերի, համագործակցության մասին և ընդգծել Վրաստանի աշխարհաքաղաքական դերը: