ՆԳՆ-ն հայտարարություն է տարածում, երկրի ողջ տարածքում առաջացած հրդեհների կապակցությամբ
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածում, երկրի ողջ տարածքում առաջացած հրդեհների կապակցությամբ

Ներքին գործերի նախարարությունը Վրաստանի տարբեր շրջաններում առաջացած հրդեհների կապակցությամբ տարածել է հայտարարություն:

«Խուլոյում, Շավնաբադա լեռան վրա ընթանում են հրդեհի մարման գործողություններ: Այս պահին հրդեհի օջախներին են մոտենում, ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության 200 հրշեջ փրկարար և առանձնահատուկ հանձնարարությունների վարչության մոտ 300 աշխատակից: ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հրամանով, հրդեհի լոկալիզացման գործողությանը ներգրավվել է ուղղաթիռ: Հրդեհի մարման գործողությունները ակտիվ փուլում են նաև, Կախեթիի շրջանի Արթանա գյուղի տարածքում: Ինչ վերաբերում է Թուշեթիում առաջացած հրդեհին, ապա այնտեղ ուղղաթիռի աշխատանքի կարիք այլևս գոյություն չունի: Վրաստանի ողջ մասշտաբով հրդեհի օջախները հիմնականում լոկալիզացված են, և նախարարությունը վերահսկում է իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ: