Միակուսակցական կառավարումը լուրջ մարտահրավեր է ժողովրդավարական զարգացման ճանապարհին. NDI
Պետության կառավարման բոլոր մակարդակների վրա հաստատվել է միակուսակցական կառավարում, ինչը լուրջ մարտահրավեր է ժողովրդավարական զարգացման ճանապարհին,- այս մասին ասված է NDI կազմակերպության հաշվետվության մեջ, որի հետ ծանոթացրել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Կազմակերպությունում նշում են, որ միակուսակցական կառավարման տենդենցիան անկախությունը ձեռք բերելուց հետո բնութագրում է բոլոր կուսակցություններին:
«Մեկ կուսակցության կողմից իշխանություն ձեռք բերելը վտանգի տակ է դնում ժողովրդավարության զարգացումը: Ստեղծված իրավիճակում ժողովրդավարական վերահսկման բոլոր մեխանիզմների վրա պատասխանատու է իշխանությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա կազմակերպությունում նշում են, որ հիմնականում քվեարկությունը անց է կացվել առանց լուրջ խախտումների, և Վրաստանի բնակիչները, ընտրական հանձնաժողովների անդամները, կուսակցության ակտիվիստները և թեկնածուները ապացուցել են իրենց հավատարմությունը ժողովրդավարության նկատմամբ: