Մբապեն արժանացել է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին տրվող Golden Boy մրցանակին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է «Golden Boy» մրցանակի դափնեկիրը, որը հանձնում է իտալական «Tuttosport» պարբերականը Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին:
Բացի Մբապեից այս մրցանակին հավակնում էին նաև Գաբրիել Ժեզուսն («Մանչեսթեր Սիթի») ու Ուսման Դեմբելեն («Բարսելոնա»):
Հիշեցնենք` 2016 թվականին «Tuttosport»-ը Եվրոպայի Մ21 տարեկան լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչել պորտուգալացի կիսապաշպան Ռենատու Սանչեշին, որն այս ամառ «Բավարիայից» տեղափոխվել է «Սուոնսի Սիթի»` վարձակալության հիմունքներով:
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Մբապեն ակումբային մակարդակով 11 պաշտոնական հանդիպման է մասնակցել, դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Նախորդ մրցաշրջանում, Մբապեն, որը հանդես էր գալիս «Մոնակոյի» կազմում, մասնակցել է 44 պաշտոնական հանդիպման, դարձել է 26 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: