Մահացել է վրաց բանաստեղծ Ջանսուղ Չարկվիանին
Մահացել է վրաց բանաստեղծ Ջանսուղ Չարկվիանին

86 տարեկանում մահացել է Ջանսուղ Չարկվիանին: Վրաց բանաստեղծը կյանքի վերջին ամիսներին վատառողջ էր:

Ջանսուղ Չարկվիանին 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը: Նրա առաջին բանաստեղծությունը հրապարակվել է 1947 թվականին: 1959 թվականին լույս է տեսել բանաստեղծի առաջին գիրքը՝ «Մի գիշերվա լռությունում», ինչպես նաև նա հրատարակել է «Հավատքի պատը» (1970), «Պոեմների ընտրանի» (1983) և այլն:

1978 թվականին նրան շնորհվել է Գալակտիոն Տաբիձեի անվան մրցանակ, իսկ 1985 թվականին, 1983-84թթ. հրապարակված բանաստեղծությունների շարքի համար շնորհվել է Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ:

1998 թվականին ստացել է Շալվա Դադիանու գրական մրցանակ: 1996 թվականին շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում: