Կիևում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով պատգամավոր է վիրավորվել, իսկ նրա թիկնապահը մահացել է
Կիևում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով պատգամավոր է վիրավորվել, իսկ նրա թիկնապահը մահացել է

Ուկրաինայի Ռադիկալ կուսակցության ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկը պայթյունի հետևանքով վիրավորվել է, իսկ նրա թիկնապահը մահացել է, երբ Կիևի Միցկևիչի փողոցում գտնվող հեռուստաալիքներից մեկի շենքից է դուրս եկել:

Հայտնի է դարձել նաև, որ պայթյունի ժամանակ վիրավորվել է քաղաքագետ Վիտալի Բալան:

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ պայթյունի փաստը հաստատել են հիվանդանոցում:

Նախնական տվյալների համաձայն, պայթել է մոտոցիկլետը, ինչի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը համեմատաբար ավելի լավ է: