Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը չորեքշաբթի երեկոյան արտահերթ խորհրդակցություն է հրավիրել կաբինետի անդամների և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ վերջին անգամ քննարկելու Բարսելոնայի պատասխանն անկախության հանրաքվեից հետո Կատալոնիային ինքնավարությունից զրկելու Մադրիդի որոշումից հետո:
Այս մասին հայտնել են շրջանի մամլո ծառայությունում՝ նշելով, որ հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ ունի:
Պուչդեմոնը խորհրդակցությունից լուսանկար է հրապարակել իր ինսթագրամյան էջում՝ այն ուղեկցելով մեկնաբանությամբ. «Ժամանակ չկորցնենք նրանց հետ, ովքեր արդեն որոշել են ոչնչացնել Կատալոնիայի ինքնակառավարումը: Առաջ ենք գնում»,- գրել է Պուչդեմոնը՝ գրառմանը կցելով #CatalanRepublic հեշթեգը: