Կազմվել է Եվրոպայի լավագույն գարեջրատների առցանց քարտեզը
Կազմվել է Եվրոպայի լավագույն գարեջրատների առցանց քարտեզը

Գերմանիայի խոշորագույն ավիափոխադրող Lufthansa-ն ստեղծել է Եվրոպայի լավագույն գարեջրատների ինտերակտիվ առցանց քարտեզը։ «Գարեջրային քարտեզը» թույլ կտա ավիաընկերության ուղևորներին գտնել ավիափոխադրողի տեսանկյունից լավագույն բարերն ու փաբերը, որոնց մասին տեեկությունը ստացվել է տեղացիներից և գարեջրի գիտակներից։

Ճանապարհորդը կարող է տեղեկություն ստանալ բարի, դրա անվանման և հասցեի մասին, ինչպես նաև անմիջական հղում դեպի այդ հաստատության կայք և գարեջրի տեսակների վերաբերյալ տեղեկատվություն։ Օրինակ, քարտեզի վրա գտնվել է տեղեկություն Գինես գարեջրի մասին, որը վաճառում են դուբլինյան հայտնի Porterhouse բարում։